Արևի վրա հայտնաբերված հսկայական մեծ կետը, որի պայթյունից, ինչպես նշում են գիտնականները, կարող է մագնիսական լուրջ փոթորիկներ առաջացնել Երկիր մոլորակի վրա:
«Հարկ է նշել, որ X3 դասի պայթյունի ընթացքում չի արձանագրվել ինչպես պրոտոնների, այնպես էլ պսակային զանգվածների արտանետում, ինչը սովորաբար լինում է նման պայթյունի ժամանակ: Ներկա պահին մենք պարամետրերի ճշտում ենք իրականացնում և հետևանքների հաշվարկ, որպեսզի ճշտենք, թե արդյո՞ք հնարավոր է, որ պայթյունը Երկիր մոլորակի վրա հսկայական մագնիսական փաթորիկներ առաջացնի»,-նշում է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը:
«Սև կետը» գիտնականները հայտնաբերել են այս հոկտեմբերի սկզբին, որն անվանել են «AR 2192»: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև նրանով, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում նրա տրամագիծը մեծացել է՝ հասնելով 140 հազար խմ-ի: Կետն իր չափսով հավասար է Յուպիտեր մոլորակին: