«Ես չէի պատկերացնում, որ մեր ԱԱԾ-ն այդ աստիճանի ցածրորակ է եւ կնոջը կարող է ծաղրել ու սպառնալ, այս թողտվության մեջ լկտիանում են բոլորը»․ Ժաննա Ալեքսանյան․ aravot.am
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններին՝ Հայաստանում բնակվող իրանցիների բողոքի ցույցերը ճնշելու եւ իրանցիներին սպառնալու վերաբերյալ։
Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցեր անող իրանցիներին ուժային կառույցները ճնշում են եւ արգելում հավաքներին մասնակցել։ Այն բանից հետո, երբ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար, Հայաստանի իշխանությունները ուժայինների միջոցով խոչընդոտում են ՀՀ-ում բնակվող իրանցիների խաղաղ ցույցերի անցկացումը։
«Ազատություն» ռադիոկայանի հրապարակման համաձայն՝ Հայաստան տեղափոխված իրանցի 35-ամյա Ռեյհանե Մաջիդիին օրերս իր կամքին հակառակ տարել են ԱԱԾ, 4 ժամ հարցաքննել ու սպառնացել արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն ազատության։ «Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ՝ ո՛չ իրական կյանքում, ո՛չ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ, ինձ կարտաքսեն Իրան։ Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ»,- պատմել է նա։ Իրանցի կինը նաեւ ասել է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն իրեն ծաղրել են՝ սպառնալով կարտաքսել Ադրբեջան։
«Ես չէի պատկերացնում, որ Հայաստանի ԱԱԾ-ն այդ աստիճանի ցածրորակ է, որ կնոջը կարող է ծաղրել ու սպառնալ։ Ճիշտ է, մենք տեսել ենք, թե ինչ բարբարոսական մեթոդներով են ԱԱԾ-ականները բերման ենթարկում մարդկանց, բայց ես չէի պատկերացնում, որ ԱԱԾ քննիչներն այս որակի են։ Նախկին իշխանությունների ժամանակ մենք նման դեպք չենք լսել, որ կարող էին որեւէ կնոջ նկատմամբ այդպես վարվել։ Տեսնում ենք, որ այս թողտվության մեջ լկտիանում են բոլորը։ Սովետական ժամանակ ԱԱԾ-ում կար սպայի պատիվ հասկացությունը։ Հատկապես, որ այդ կինն օտարերկրյա քաղաքացի է, դուք ո՞նց կարող եք իր հետ այդպես վարվել, սպառնալ, երբ ինքը հալածվել է իր երկրում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում