Արտակարգ դեպք՝ Երևանում․ հասարակական տրանսպորտի վարորդների համար տեղադրված մի քանի բիոզուգարաններից գողացել են արևային մարտկոց-լամպերը և ջրի ծորակները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Երևանտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ մի քանի հասցեներում տեղադրված բիոզուգարաններից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի 53/10, Խուդյակովի ու Ավանի 4-րդ փողոցների խաչմերուկի հասցեների հարևանությամբ, հասարակական տրանսպորտի վարորդների համար տեղադրված բիոզուգարաններից անհետացել են արևային մարտկոց-լամպերը և ջրի ծորակները:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա միակ բիոզուգարանը չէ, որ թալանվել է: Երևանում գողացել են քաղաքապետարանի կողմից տեղադրված մոտ 10 բիոզուգարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։