211652_close_icon
views-count69437 դիտում article-date 19:43 03-01-2022

Սրբապղծություն Երևանում․ կոտրել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանի դրոշի հենասյունը և գողացել հենասյան վրա տեղադրված արևային լուսավորության սարքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյանի փողոցում գտնվող գերեզմանատնից գողացել են արևային լուսավորության սարքը և կոտրել դրոշը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03։00-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են Արցախյան 44-օրյա պատերազում զոհված, լեգենդ դարձած Սամվել Աթոյանի գերեզմանի դրոշի հենասյունը, կոտրել այն և գողացել հենասյան վրա տեղադրված արևային լուսավորության սարքը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր