211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Սևան-Երևան ավտոճանապարհին 24-ամյա վարորդը «HONGQI» էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7537 դիտում article-date 20:29 21-04-2025
Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ազատ Օ․-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում իր վարած «HONGQI» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախատաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Շահնազարյանը և Վիգեն Ազիզյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր