Հասունության կոչ ենք անում «Վանի» մարզչական կազմին. «Նոան» հայտարարություն է տարածել
Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» հայտարարություն է տարածել «Վանի» հետ կայացած Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղի վերաբերյալ (2։0)։
«Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ընթացքում երեկ «Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ թույլ տվել «լկտի պահվածք» արտահայտությունը։
Կարծում ենք, որ պայքարը պետք է լինի խաղադաշտում:
Հասունության կոչ ենք անում «Վանի» մարզչական կազմին և հորդորում հապշտապ ենթադրություններից առաջ համոզվել, որ օտարազգի գործընկերներին ճիշտ են հասկացել:
Լիահույս ենք, որ խաղի պատվիրակն ու տեսուչը արձանագրել են բոլոր անպարկեշտ արտահայտություններն ու ոչ սպորտային դրսևորումները»: