211652_close_icon

ՀՀ-ԵՄ հաղորդակցության հարթակը կօգնի քաղաքացիներին լավ ըմբռնել համագործակցության առավելությունները

views-count352 դիտում article-date 17:05 15-04-2025
Դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հաղորդակցության հարթակի 2-րդ աշխատանքային հանդիպմանը, որն իրականացվել է Եվրոպական միության և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել համակարգումը, փոխանակվել գիտելիքով և խթանել ՀԸԳՀ-ի առավելությունների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցությունը՝ ի նպաստ Հայաստանի քաղաքացիների։
 
«Հաղորդակցության հարթակը առանցքային դեր ունի՝ օգնելով քաղաքացիներին ավելի լավ ըմբռնել ԵՄ-Հայաստան համագործակցության առավելությունները՝ սկսած բարեփոխումներից մինչև ապատեղեկատվության դեմ պայքար, նպաստելով ավելի ուժեղ և դիմակայուն Հայաստանի կառուցմանը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր