Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը՝ կամ չեն ըմբռնել իմ խոսքը, կամ ապուշ են. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ երրորդ ժամկետի հայտարարության մասին
Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը՝ կամ չեն ըմբռնել իմ խոսքը, կամ ապուշ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով իր՝ «Չեմ կարծում, որ Փաշինյանը 3-րդ ժամկետ է ընտրվում, քանի որ նախորդ ընտրությունները եղել են արտահերթ» հայտարարությունը:
«Հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից: Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը՝ կամ չեն ըմբռնել իմ խոսքը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող էր մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ, և ինչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է 3-րդ ժամկետի գնալու համա՞ր: Ակնհայտ է, որ նրանց մոտ իհարկե չի ստացվելու, ձախողվելու է, իմ ասածը շատ պարզ էր, այլևս որևէ հարցի չեմ ուզում պատասխանել»,- նշել է Սարգսյանը: