211652_close_icon

Եթե անընդհատ նոր հարց ու պահանջ դրվի սեղանին, գործընթացը երբեք չի ավարտվի․ Միրզոյանը՝ Բայրամովին

views-count709 դիտում article-date 14:23 12-04-2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո հակամարտություն չկա, բայց դե յուրե դեռ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցող պանելային քննարկման ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։

«Լուծումը փաստաթղթի ստորագրումն ու հակամարտությունը դադարեցնելն է»,- նշել է նա։

Արարատ Միրզոյանն առաջարկել է կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա։

«Եթե մենք հիմա կենտրոնանաք պատմության վրա և սկսենք քննարկել, թե որ տարածքը 100 տարի առաջ ում է պատկանել, ով ավելի շատ մարդ է սպանել, մենք մեկ այլ հակամարտության կգանք։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը կողմնակից են տևական խաղաղության հաստատամնը»,- ասել Միրզոյանն անդարդառնալով Բայրամովի առաջ քաշած նախապայմաններին։
 

Նմանատիպ նյութեր