211652_close_icon
views-count2824 դիտում article-date 23:11 10-04-2025

Ադրբեջանը կրկին հայտարարել է՝ խաղաղության համաձայնագրի համար պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը

Ադրբեջանից կրկին հայտարարել են՝ խաղաղության համաձայնագրի համար պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, թե Իլհամ Ալիևի հայտարարությունը չպետք է ընկալվի որպես Ադրբեջանի պահանջ Հայաստանի տարածքի նկատմամբ:

««Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունենք այն հողերը, որոնց մեծամասնությունը պատմականորեն եղել են ադրբեջանցիներինը։

Հայաստանում չեն վստահում Ադրբեջանի առաջնորդին, իսկ մենք չենք վստահում Հայաստանին։ Ցավոք, մենք լուրջ եւ հիմնավորված մտահոգություն ունենք նրանց իրական մտադրությունների վերաբերյալ»,- ասել է նա։

 

Նմանատիպ նյութեր