211652_close_icon
views-count1261 դիտում article-date 20:21 03-10-2026

Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը


Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության գործընթացի «անվերադարձությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել, ըստ Բաքվի գնահատականի, խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա անհամապատասխանությունը։

Ամիրբեկովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «ներկա փուլի և ձեռք բերված գործնական արդյունքների վերաբերյալ»։
Միաժամանակ ադրբեջանական կողմը պնդում է, թե ապագա խաղաղության համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև, իրենց բնորոշմամբ, «իրավական անհամապատասխանության» վերացումը անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի «անվերադարձությունն» ապահովելու և ձևավորված «դե ֆակտո խաղաղությունը» կայունացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Միջին միջանցքի և TRIPP նախագծի զարգացումը։ Ադրբեջանի պնդմամբ՝ TRIPP-ի իրականացումը և Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ու խաղաղության ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր