1992-ի ապրիլի 10-ին Մարաղայի հայ բնակիչները ենթարկվել են ամբողջական էթնիկ զտման. ԱԳՆ
1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչները ենթարկվել են ամբողջական էթնիկ զտման. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, մինչդեռ 5,000 բնակիչ բռնի տեղահանվել է, պատանդառվել է 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը մինչև հիմա անհայտ է. այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում:
«Այս վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի և Amnesty International-ի զեկույցներում:
Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծին՝ էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային կոթողների ավերումը և բռնի տեղահանումը, ավելի վաղ 1988-1990 թվականներին ականատես էին եղել՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր հայերի ջարդերի ժամանակ։ Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին, նման ոճրագործությունները կանխելու և հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից և նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը»,- ասվում է հաղորդագրությունում: