211652_close_icon

Անդրանիկ Քոչարյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները

views-count1984 դիտում article-date 23:59 08-04-2025
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, ՀՀ զինված ուժերի կերպափոխմանը և ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, ԶՈՒ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաևՀայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաեւ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին:

 

Նմանատիպ նյութեր