211652_close_icon

Աննախադեպ բարձր մասնակցությունը փշրեց ամբողջ սխեման. Անժելա Էլիբեգովա

views-count2929 դիտում article-date 16:07 06-04-2025
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը. «Մի դիտարկում էլ Գյումրիի մասով։

Իշխանության 50+ հաշվարկը հիմնված էր ստանդարտ մասնակցության դեպքում։ Ակնկալում էին 45% + կոալիցիոն ուժ կամ փոշիացածների հաշվին 50-ի շեմը հաղթահարել 32-35 հազար էլեկտորալ ակտիվության պարագայում։

Աննախադեպ բարձր մասնակցությունը՝ 47 հազար ընտրողը, փշրեց ամբողջ սխեման։

Եթե ձեզ համոզում են, որ իմաստ չունի գնալ ընտրությունների, ամեն ինչ որոշված է և ձեզանից ոչինչ կախված չի՝ դա իշխանական մանիպուլյացիայա։ Միայն քպ-ին ա ձեռք տալիս ցածր մասնակցությունը։ Այդ դեպքում բոլոր գործի դրված լծակներով հաղթում են։

Երբ դուք չեք ալարում և հասնում եք տեղամաս, ձայն եք տալիս անցողիկ շեմը պոտենցիալ հաղթահարող ուժին, դուք անձամբ, ամեն մեկդ արդեն խախտում եք այդ մատրիցան։

Գյումրիում ամեն մարդ, ով դա արել ա, ունի քպ-ի տապալման մեջ իր անհատական մասնաբաժինը։ Շնորհակալություն ձեզ բարձր քաղաքացիական գիտակցության համար։ Տարոսը մեզ»։

 

Նմանատիպ նյութեր