211652_close_icon

Հունգարիան խաղում է ոչ թե եվրոպական, այլ Պուտինի թիմում. Էստոնիայի ԱԳ նախարար

views-count691 դիտում article-date 23:58 05-04-2025
Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Զախնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։

Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Սակայն Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի ենթարկում է Եվրոպայի կամ այլ անդամների անվտանգությունը: Դա հենց այն է, ինչ անում է (Հունգարիայի վարչապետը - խմբ.) Օրբանը»,- ասել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ եվրոպացի պաշտոնյաները կրկին քննարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը՝ կապված Բուդապեշտի դիրքորոշման հետ, ինչը կարող է արգելափակել Եվրամիության համատեղ որոշումները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության դեմ։

Այս զեկույցների ֆոնին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ազգային շահերը պաշտպանելու համար Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքները կասկածներ են հարուցում Բրյուսելի կողմից ժողովրդավարության և օրենքի գերակայության հասկացությունների ճիշտ մեկնաբանման վերաբերյալ։

 

Նմանատիպ նյութեր