211652_close_icon
views-count2704 դիտում article-date 23:52 02-04-2025

Հայ ակտիվիստները կոչ են արել ԱՄՆ-ին վճռական քայլեր անել՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին

Այս օրերին ԱՄՆ Հայ դատի գործիչները հանդիպումներ են ունենում ԱՄՆ կոնգրեսականների հետ` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։

Նրանք հանդիպել են կոնգրեսական Թոմ Քինի հետ՝ ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկելու մեկամսյա արշավ սկսելու համար:

Ակտիվիստները կոչ են արել ԱՄՆ-ին վճռական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախի 150,000 հայերի էթնիկ զտումների համար, կիրառել Global Magnitsky պատժամիջոցները ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և ուժեղացնել հանրային իրազեկությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

 

Նմանատիպ նյութեր