2836 դիտում
15:45 11-04-2016
Բոլոր միջազգային ատյաններում բարձրացվելու է Ադրբեջանին նաև իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ս.թ. ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները:
Հաշվի առնելով հայկական կողմին փոխանցված մարմինների խոշտանգման և անարգանքի փաստը, որն արձանագրվել է ԼՂՀ պատկան մարմինների և ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դա հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից մատնանշված նորմերի կոպտագույն խախտում:
ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է նաև, որ բոլոր միջազգային ատյաններում հետևողականորեն բարձրացվելու են Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական (զինված հակամարտության) իրավունքի և տարատեսակ կոնվենցիաների խախտումների փաստերը` վերջնանպատակ դնելով Ադրբեջանին նաև իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նմանատիպ նյութեր
1788 դիտում
10:37 22-02-2022
Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգային. միջազգային ատյաններում գործընթացն սկսված է․ «ՀՀ»
2743 դիտում
23:56 25-04-2021
Տարոն Սիմոնյան. Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու գործողությունների ծրագիրը պատրաստ է
1028 դիտում
17:01 29-12-2022
Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Մարուքյան
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»