Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է արել պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Tert.am
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է արել պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, հայտնում է Tert.am-ը:
«Ադրբեջանը գիշերով խոշորագույն հարձակում է իրականացրել Արցախի դեմ և նախնական հաղորդումների համաձայն՝ զգալի կորուստներ են գրանցվել: Միացյալ Նահանգները պետք է անհապաղ աշխատանքներ տանի ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ վերականգնելու համար խաղաղությունն ու կանխելու ցանկացած հետագա լարվածություն, որը կարող է ավելի շատ կյանքեր վտանգել»,- իր [url=https://www.facebook.com/RepAdamSchiff]ֆեյսբուքյան էջում[/url] գրել է ամերիկացի կոնգրեսականը:
Վերջինս հիշեցրել է, որ ներկայիս հարձակումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից ամիսներ անց:
«Ադրբեջանի ագրեսիան ցույց է տալիս կեղծ համարժեքության քաղաքականության տապալումը, որն այլ տեսք ուներ, քան Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու մշտական հարձակումները: Ես օրինագիծ եմ ներկայացրել, որն ԱՄՆ հատուկ ծառայություններից պահանջում է պարզել, թե ով է նախաձեռնել այս և այլ բախումները, ինչն անհրաժեշտ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- հավելել է Շիֆը: