211652_close_icon

Հայաստանի Հանրապետության ազգությամբ ասորի քաղաքացիներին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն․ Փաշինյան

views-count2341 դիտում article-date 11:25 01-04-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով․
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով:

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում:

Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց համար հայրենիք դարձած պետության մեջ՝ Հայաստանի Հանրապետությունում, պահպանեն և զարգացնեն մայրենի լեզուն ու մշակույթը:

Հայաստանի Հանրապետության ազգությամբ ասորի քաղաքացիներին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն:

Շնորհավո՛ր Հաբ-Նիսան և ամենայն բարիք»։

Նմանատիպ նյութեր