211652_close_icon
views-count3304 դիտում article-date 15:27 04-04-2016

Պետք չէ կասկածել, որ աշխարհով մեկ սփռված հայերը մեկ մարդու պես պատրաստ են կանգնել Հայրենիքի կողքին. ԵԿՄ ՌԴ ներկայացուցչության հայտարարությունը

ԵԿՄ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությունը հայտարարություն է տարսծել, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ. «2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կտրուկ բարդացել է: 1994թ.-ից հետո առաջին անգամ Ադրբեջանը կիրառեց լայնամասշտաբ հարձակողական գործողություններ` օգտագործելով զրահատեխնիկա, հրետանի, ավիացիա: Պետք չէ կասկածել, որ նման իրադրությունում ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու աշխարհով մեկ սփռված հայերը մեկ մարդու պես պատրաստ են կանգնել Հայրենիքի կողքին: Արցախյան ազգային-ազատագրական պայքարում կռված հայորդիներից կազմված Երկրապահ կամավորականների միությունը դատապարտում է ադրբեջանական կողմի նենգ գործողությունները և պատրաստակամ է դիմելու որոշիչ քայերի: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԵԿՄ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները հայտարարում են, որ եթե ֆաշիստական-ալիևյան ռեժիմը չմտափոխվի և չդադարեցնի ագրեսիվ ռազմական գործողությունները, պատրաստ են համախմբել ԵԿՄ շարքերը համալրած պատերազմի մասնակցած ազատամարտիկներին, երիտասարդներին, Ռուսաստանի ամբողջ հայությանը, որպեսզի առաջին անհրաժեշտության դեպքում մեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և պաշտպանեն սուրբ հայրենիքը: Ադրբեջանական կողմին ուզում ենք հիշեցնել ոչ վաղ անցյալի իրադարձությունները. 1992-1994թթ.-ի Ղարաբաղյան պատերազմ: Այն ավարտվեց ագրեսոր թշնամու ջախջախիչ պարտությամբ: Ադրբեջանցիները պարզապես հրադադար էին մուրում, խնդրում դադարեցնել հաղթական առաջխաղացումը: Այդ ժամանակ հայերը խղճացին նրանց. 1994.թ-ի մայիսին զինադադար կնքեցին: Վստահեցնում ենք, որ այս անգամ թշնամու նկատմամբ ներում ու խղճահարություն չի լինելու: Ադրբեջանցիներն ամբողջովին ոչնչացվելու են»:

Նմանատիպ նյութեր