211652_close_icon

Գառնիկ Դավթյան. «Ես չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գրվում եւ սղագրվում են Ադրբեջանում կամ Թուրքիայում». aravot.am

views-count2311 դիտում article-date 20:20 28-03-2025
Aravot.am-ը գրում է. Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե ինչպես է Ադրբեջանն արձագանքում Հայաստանի իշխանությունների կողմից «խաղաղություն մուրալուն», առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է միակողմանի ստորագրել այն, ասաց. «Ադրբեջանական կողմը երբեք չի մեկնաբանում հայկական կողմին: Հայկական կողմն է ադրբեջանական կողմին մեկնաբանում: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի թիմով պարբերաբար հնչեցնում է ադրբեջանական հռետորաբանություն, քաղաքական թեզեր, ադրբեջանական պահանջների լիակատար պատրաստակամություն: Եթե վերջին դեպքերից խոսենք, ապա երկու օր առաջ ԱԺ-ում ելույթի ժամանակ մի շարք հայտարարություններ հնչեցրեց, որոնք մեր համար, թերեւս, նորություն չէին: Նորություն էր այն, որ չտիրապետելով իրեն, հունից դուրս գալով՝ Փաշինյանը վիրավորական արտահայտություններով հանդես եկավ երեք նախագահների հասցեին: Եվ եթե փորձենք համեմատական անցկացնել, դրանք վիրավորական, ագրեսիայի նույն ֆոնում էին, ինչն Ալիեւը վերջին յոթ տարում պարբերաբար հնչեցնում է առհասարակ Հայաստանի, հայ ժողովրդի հասցեին: Այսինքն, տարբերություն դնել Հայաստանը օկուպացրած վարչակազմի եւ Ալիեւի հայտարարությունների միջեւ, սխալ է ե՛ւ մասնագիտական, ե՛ւ ոչ մասնագիտական հարթակում: 

Ադրբեջանը իր նպատակին հասնում է՝ պարբերաբար պահանջների սանդղակը բարձրացնելով: Եվ բոլորս լավ գիտենք, որ խաղաղության պայմանագիրը, որը դարձավ համաձայնագիր, Ալիեւը նպատակ չունի ստորագրելու: Ինչո՞ւ: Որովհետեւ հետագայում այդ 17 կետը, որը հետագայում կարող է ավելանալ, պայմանավորված է Նիկոլի տվող լինելու կերպարով: Սա ուղղակի քաղաքական մեկնաբանություն է: «Տվող» ասելով՝ ի՞նչ նկատի ունեմ: Երբ որ Ալիեւն ասում է՝ Արցախը կճանաչես Ադրբեջանի մաս, Նիկոլը տալիս է այդ հայտարարությունը, երբ որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն ասաց՝ հայկական զորքերը դուրս գան, իրենց մեկնաբանմամբ, «ադրբեջանական տարածքներից», Նիկոլ Փաշինյանը հայկական տարածքները տվեց թշնամուն: Այսինքն, ստացվում է, որ ինքը դառնում է «տվող Նիկոլ»,-ասաց Գառնիկ Դավթյանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր