211652_close_icon

Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում մեր իրավունքներից, այնքան մեծանում է Բաքվի ծավալապաշտական նկրտումների փուչիկը

views-count712 դիտում article-date 18:49 28-03-2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի Ազգային Ժողովի փոխխոսնակը պատասխանելով մի քանի օր առաջ ԱԺ-ում ԼՂ շարժման մասին հնչեցրած մտքերին ասել է․ «Անտրամաբանական է զուգահեռներ տանել արևմտյան ադրբեջանցիների և Ղարաբաղում ապրած հայերի միջև։ Ադրբեջանցիները հազարավոր տարիներ ապրել են Արևմտյան Ադրբեջանում, իրենց պատմական հայրենիքում։ Երեք հարյուր հազար ադրբեջանցիներին բռնի տեղահանել են իրենց պապենական տներից, իսկ հայերը կամավոր են գնացել Ղարաբաղից․․․․։ Ուստի դրանք համեմատելը ճիշտ չէ․․․»։

Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում մեր՝ կենսական ու միջազգայնորեն ամրագրված իրավունքներից, այնքան ակտիվ է Բաքուն փչում իր ծավալապաշտական նկրտումների փուչիկը։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր․ «Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»։

Փաշինյանը կարող է համոզված լինել՝ Ադրբեջանում կա քաղաքական որոշում, ջայլամի պես գլուխը ավազի մեջ մտցնելով ու ԼՂ հարցը ոտից գլուխ խեղաթյուրելով նա այդ քաղաքական որոշումը ոչ միայն չի կասեցնելու, ճիշտ հակառակը՝ ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնելու»։

 

Նմանատիպ նյութեր