211652_close_icon

ԱԳ փոխնախարարը Վիեննայում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

views-count1921 դիտում article-date 23:13 27-03-2025
Մարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրին` ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ դրա շուտափույթ ստորագրումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման համար:

 

Նմանատիպ նյութեր