3986 դիտում
23:40 13-10-2020
Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Առանձնահատուկ կարևորվեց Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները՝ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը որպես նորահայտ սպառնալիք որակեց մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչ վարձկանների տեղափոխումը՝ այդ առնչությամբ շեշտեց ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համադրման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
21:37 16-12-2024
Վահագն Աթաբեկյանը Լիբանանի ՆԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր
1807 դիտում
16:11 31-12-2020
Արա Այվազյանն ու Նիկոս Դենդիասը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր
Այս բաժնից
772 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International
1435 դիտում
17:29 18-01-2025
Քննարկվել են բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ
922 դիտում
17:13 18-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին