1534 դիտում
13:55 11-05-2021
«Արցախը Հայաստան է և վերջ» ասող Փաշինյանը հիմա չի կարողանում գնալ Արցախ․ փոփոխության ճամբարի լիդերները պետք է խոսեն այսպիսի պարզ բաների մասին․ Վ․ Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել, որում ասվում է, որ շատ կարևոր է, որպեսզի երկրում փոփոխություն անել ցանկացող ճամբարի լիդերները խոսեն պարզ բաների մասին։ Ըստ նրա՝ պետք է փոփոխության գաղափարով վարակել ողջ երկիրը։ Հոդվածը կարդացեք ստորև․
Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է հանրային գիտակցության մեջ և պետական համակարգում հաղթանակը արձանագրված լինի ընտրություններից առնվազն 10 օր առաջ։
Իսկ որպեսզի դա լինի, պետք է փոփոխության գաղափարով վարակել ողջ երկիրը։ Այն պետք է մտնի յուրաքանչյուրի տուն, նույնիսկ՝ Նիկոլին քվեարկել պատրաստվողների։
Իսկ սրան հասնելու համար պետք է օրվա ռեժիմով, օրվա փաստով խոսել լայն հասարակության հետ։ Համբերատար բացատրել անգամ այն, ինչ թվում է, թե ակնհայտ է։ Օրինակ.
Լավրովը երեկ հայտարարում է, որ Բաքվի հետ սկսվել են առարկայական բանակցություններ՝ Սպուտնիկ V-ի արտադրությունը Ադրբեջանում կազմակերպելու համար։
Արձանագրենք քաշային կատեգորիաների տարբերությունը. Փաշինյանի Հայաստանը նույն Ռուսաստանից գլուխը կախ պատվաստանյութի քանակ է խնդրում, իսկ Ադրբեջանը արտադրություն կազմակերպում։
Ալիևը երեկ Նախիջևանում՝ մեր քթի տակ, ռազմական օդակայան է բացում, Փաշինյանը՝ անիմաստ անվերջ ելույթ է ունենում։ Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, իսկ Փաշինյանը խոսում է ասֆալտից։
Հիմա սրանք ո՞նց են իրար հետ հանդիպելու, բանակցելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը հիմա չի կարողանում գնալ Արցախ։ Բացատրենք սա ամեն ընտրողի։
Երեկ լուծարումից առաջ՝ իմքայլական պատգամավորը ասում է, որ իրենք հանգիստ խղճով են գնում։ Սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, որը Եռաբլուրի ճարտարապետն է։ Նոր Հայաստանի փոխարեն Նոր Եռաբլուր կառուցածները խոսում են հանգիստ խղճի մասին։ Այս, թվում է, ակնհայտ իրականությունը, այնուամենայնիվ, պետք է բացատրել բոլորին, երբեմն՝ անգամ խիստ գիտակից մարդկանց։
Շատ կարևոր է, որ փոփոխության ճամբարի լիդերները խոսեն պարզ բաների մասին, նույնիսկ՝ ակնհայտ բաների մասին։
ՀՆԱ-ի և պարտքի հարաբերակցությունը լայն ընտրողին ոչինչ չի ասում և չի օգնելու փոփոխությունների անկասելի ընթացք ձևավորելուն։ Պետք է լիդեր-քաղաքական թիմ-համակիրներ-շտաբեր-ենթաշտաբեր մեխանիզմը համառորեն աշխատի նույն ուղղությամբ՝ պարզաբանել, բացատրել ամենապարզը, ամենաակնհայտը։

Նմանատիպ նյութեր
1117 դիտում
20:53 28-08-2023
«Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսն էլ շատ արագ վերածեցին` «Արցախն Ադրբեջան է և վերջ»․ Տիգրան Աբրահամյան
1105 դիտում
09:35 28-02-2023
Պետք է լինեն այն լիդերները, ովքեր յուրաքանչյուրն իր ոլորտում ապացուցեցին, որ հաջողակ են․ «Փաստ»
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»