ՄԱԿ-ի անդամ երկրներն Իսրայելին կոչ են արել հեռանալ սիրիական տարածքներից
Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մի շարք անդամ երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ կոչ անելով հեռանալ այդ երկրի տարածքներից։ Այս մասին հայտնել է Syria TV-ն։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը կոչ է արել Սիրիայի իշխանություններին առաջ մղել անցումային գործընթացն ու վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում: Նա դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ ընդգծելով, որ Թել Ավիվը պետք է անհապաղ հեռանա Սիրիայի տարածքից։
Ֆրանսիայի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել դուրս գալ բուֆերային գոտուց՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը դատապարտել է Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները Սիրիայի ուղղությամբ, նաև կոչ է արել Իսրայելին դուրս գալ բուֆերային գոտուց և Սիրիայում վերահսկողության տակ վերցրած տարածքներից։
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը խիստ մտահգություն է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարության վերաբերյալ, համաձայն որի՝ «Իսրայելի ներկայությունը բուֆերաին գոտում և Գոլանի բարձունքներում դեռ երկար կշարունակվի»։ Նա Իսրայելին կոչ է արել հստակ ժամանակացույց տրամադրել ուժերի դուրսբերման համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։