211652_close_icon

Դա «Վարդանիկով» է խոսում. անդաստիարակների հետ մի օր կհանդիպենք, պատասխան են տալու. Ղուկասյանը`Վահագն Ալեքսանյանի մասին. News.am

views-count2953 դիտում article-date 19:09 24-03-2025
Ո՞վ է Վահագն Ալեքսանյանը, ի՞նչ գործ ունի Գյումրիի հետ, թող գնա իր Երևանում նստի իր գործունեությամբ զբաղվի, Գյումրին ուրիշ մենտալիտետ ունի, այստեղ ուրիշ ձևի են մտածում: Այս մասին, News.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ականները եւ մասնավորապես, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեղադրում են, որ ընդդիմադիր թեկնածուները Գյումրիի ընտրություններում Արցախի թեման են առաջ բերում եւ Արցախը հանձնելու մեջ մեղադրում են հենց ընդդիմությանը:

«Հետո իմացա, դա «Վարդանիկով» է խոսում: Եթե մեկը անդաստիարակ է, պատկերացրեք, ես իր հորից հավանական է՝ տարիքով մեծ եմ, նմանատիպ մարդը, որ Վարդանիկով է խոսում, ուրեմն ինքը իրեն արդեն պատասխանել է: Անդաստիարակներին պետք չի այսպես մակարդակով պատասխանել։ Հետո մենք պատահական կհանդիպենք, մի օր, կխոսենք, թե ինքը իր չափը ինչի է անցնում ընդհանրապես։

Երկրորդը, յուրաքանչյուր հայորդի չի կարող ամեն խոսույթի մեջ Արցախը հեշտ ու հանգիստ մոռանալ: Հետո իրենց ղեկավարը, որ եկավ Գյումրի, պարոն Նիկոլը, այստեղ էլի թալանից խոսեց, որ առաջին թալանչիներն իրենք են։ Իրենց պես թալան նախկիններն էլ չեն արել: Մի խոսքով, այդ թալանը իրենք են, ամբողջ Արցախը հանձնողը իրենք են՝ 12 քաղաք, 241 գյուղ, 388 եկեղեցի: 12-14 հազար քառակուսի կմ հանձնեցին թուրքին, ու սրանք կարող են մաքրությունից ու շիտակությունից խոսե՞լ։

Յոթը տարի է՝ խոսում են, բայց մի բնակարան չեն կառուցել այս քաղաքում, մի աշխատատեղ չեն ստեղծել, մասնավորին զարկ չեն տվել։ Այդ ասֆալտն էլ իրենց արածը չի, 2016 թվականին մենք Ազգային ժողովում ենք եղել, հավանական է մենք ենք ստորագրել, և այդ ասֆալտը հիմա իրականացնում են»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր