Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 118 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Բարիս Թ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարաորւթյան ոստիակնության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հազկերտ Մելքումյանն ու Ռաֆիկ Սողոմոնյանը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։