211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում. Դիմիտրով գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. վերջինն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count19319 դիտում article-date 10:17 24-03-2025
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Դիմիտրով գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Լիլիթ Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 28-ամյա Արսեն Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 
 
«BMW»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով մայթին: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սուսաննա Մեջլումյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Գալստյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր