211652_close_icon

Լոռու, Շիրակի մարզերում և հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

views-count820 դիտում article-date 09:27 22-03-2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լոռու, Շիրակի մարզերում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Բերդ քաղաքներում, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր