13550 դիտում
19:44 17-01-2019
Աբովյան, Հրազդան, Նոյեմբերյան, Ջերմուկ, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
[b]Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:[/b]
Լանջիկ-Մաստարա, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ջաջուռ գյուղում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին ձնաբուք է: Աշոցքի տարածաշրջանում տեսանելիությունը 20-22 մ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
814 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են