211652_close_icon

Թշնամին ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «փակեք Հայաստանի պետականության ծրագիրը»․ իրանագետ

views-count2590 դիտում article-date 20:29 21-03-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր նախապայմաններն ու պահանջները շատ հասկանալի ձևով ամփոփենք, ապա թշնամին գրեթե ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության վրա փակցնելով «Էրմենիստան» ցուցանակը, այն ամբողջությամբ հանձնեք մեզ»։

Նույնիսկ «խաղաղության պայմանագրով» թշնամուն հանդարտեցնելու հեքիաթներին հավատալու մարմաջը պետք է ունենա տարիք, որից անդին նման վարքագիծն ունի հստակ անուն՝ մանկամտություն»։

 

Նմանատիպ նյութեր