211652_close_icon

Մարդկանց ծեծում են ոստիկանական բաժանմունքներում, «բեսպրեդել»՝ նիկոլական Հայաստանում

views-count3319 դիտում article-date 23:33 20-03-2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է. «Հայաստանում նույնիսկ ամենաօրինապահ քաղաքացին, այսպես թե այնպես, բախվել է ոստիկանների հետ։ Շատերը գիտեն իրենց անձնական փորձից, ավելի լավ է հեռու մնալ։ Վանաձորի ոստիկանության աշխատակիցների կողմից Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ բռնությունների հետ կապված վերջին իրադարձությունները վրդովեցրել են ՀՀ-ի հազարավոր քաղաքացիների։ Ծեծը, խոշտանգումները և այլ ապօրինի գործողությունները քաղաքացիների նկատմամբ դարձել են նիկոլական Հայաստանի ամենօրյա իրականություն։

Ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է իրավապահ համակարգի վատթարացման մասշտաբներն ու աստիճանը։ Զարմանալի չէ, որ քաղաքացիների մեծ մասը վախենում է ոստիկաններից, մյուս մասը ՝ նրանց կատաղի ատում։ Վախն ունի իր սահմանները, որոնք անցնելուց հետո վախը վերածվում է ատելության:

Ոստիկանական «բեսպրեդելը» նիկոլական ՀՀ-ում դառնում է համատարած երևույթ.մարդկանց ծեծում են քաղաքների կենտրոնում, ոստիկանական բաժանմունքներում, զանգվածային միջոցառումների ժամանակ, փողոցներում, մարզադաշտերում․․․ Այսօր շատ ու շատ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելը շատ ավելի հեշտ է, քան անվնաս մնալը»։

 

Նմանատիպ նյութեր