12482 դիտում
14:26 19-09-2014
Արդյո՞ք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել է «բեսպրեդել» հաստատել
Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Ղուկասյանը փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել և կալանավորը հիմնարկում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, չի ենթարկվել կարգուկանոնին, տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ և այդ պատճառով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ», չեն համապատսխանում իրականությանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Սակայն նա հաստատեց տեղեկությունը, որ Վահե Ղուկասյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
«Վահե Ղուկասյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով»,- ավելացրեց Գոռ Ղչելյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման՝ Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության համար:
Նմանատիպ նյութեր
5583 դիտում
12:20 19-09-2014
Վարդան Ղուկասյանի եղբորորդին «Արթիկ» ՔԿՀ-ում «բեսպրեդել» է փորձել հաստատել. Ժողովուրդ
14326 դիտում
12:24 01-08-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդին` Սպարտակ Ղուկասյանը, պարզվել է, որ անմեղ է
Այս բաժնից
751 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին