211652_close_icon

Ընդդիմության ցուցակում պետական և համայնքային պաշտոնյաներ են. այսպիսի ընտրություն երբեք չի եղել. Սարիկ Մինասյան

views-count2233 դիտում article-date 16:39 18-03-2025
Ցանկացած նմանատիպ ինֆորմացիա կարող են հիմա տարածել, կարծում եմ՝ անլուրջ է, չի կարելի բանակին խառնել քաղաքական պրոցեսների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Գյումրիում քարոզարշավի ժամանակ News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որոնց հատուկ հրահանգ է եղել, որ Գյումրիում եղած զինվորականությունը պետք է քվեարկի իր օգտին, և որ վարչական ռեսուրսն է օգտագործվում:

«Վերջապես այդ բաներից ազատվել ենք: Ես տեղյակ չեմ նման հրահանգի կամ որևէ հանդիպում չեմ ունեցել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ առողջապահական հաստատությունների, դպրոցների աշխատակիցներին հստակ հրահանգ է եղել քվեարկել իր օգտին, Սարիկ Մինասյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, կարող է իրենց մեջ ներքին խոսակցություն եղել է, որ մարդիկ իրենց կարծիքը արտահայտեն, բայց հրահանգ, ստիպել չկա: Այսօր մեր քաղաքացուն ստիպել հնարավոր չէ, այնքան ազատ է քաղաքացին: Մեր քաղաքական ընդդիմադիրների, հակառակորդների չակերտավոր ցուցակները վերցրեք, նայեք, ուսուցչուհիներ են, ՊՈԱԿ-ների տնօրեններ են, համայնքապետարանի բաժնի պետեր են: Երբևէ Հայաստանում նման համայնքային ընտրություն եղե՞լ են, որ ընդդիմության ավագանու ցուցակում ներգրավված լինեն պետական և համայնքային պաշտոնյաներ, երբեք չի եղել։ Հիմա դա հաշվի առնելով խոսել բանակի կամ ստիպել, չստիպելու մասին, կարծում եմ անհեթեթ է»:

Անդրադառնալով խոսակցություններին, որ հնդիկների, ջավախահայերի են բերում Գյումրիում գրանցում, որ քվեարկեն, ՔՊ-ական թեկնածուն դա եւս անհեթեթ որակեց. «Դա հնարավոր չէ, եթե ես կարողանամ այդքան բան կազմակերպել, ուրեմն գյումրեցիները պետք է հաշվի առնեն իմ կազմակերպչական այդ ունակությունները, որ ես կարող եմ ամբողջ ջավախահայությանը կոնսոլիդացնել, ընտրությունների օրը բերել Գյումրի ընտրել: Պատկերացրեք, ես դրանից հետո ինչքան ուժեղ կառավարիչ կլինեմ։ Չկա այդպիսի բան, հավատացնում եմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր