1345 դիտում
19:38 16-12-2024
Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքապետարան ոտք դնելուն պես, երկու պաշտոնյաներ հեռանում են. Aravot.am
Aravot.am-ին տեղեկություններ էին հասել, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքապետարան ոտք դնելուն պես երկու պաշտոնյաներ՝ աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը և «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի Արտավազդ Ոսկանյանը պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։
Նրանք երկուսն էլ բալասանյանական կադրեր են․, թեև որոշ չափով բալասանյանական կադր է նաև Սարիկ Մինասյանը, որը Գյումրու նախկին քաղաքապետի առաջարկով 2013-2017 թվականներին զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։
Կարեն Բադալյանը Գյումրու համայնքապետարանում աշխատում է 2012 թվականից, երբ քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը։ Իսկ մինչ այդ նա պարոն Բալասանյանի հետ աշխատում էր Ազգային ժողովում՝ որպես ԱԺ փոխնախագահի, այսինքն՝ Սամվել Բալասանյանի խորհրդական։ Կարեն Բադալյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրու քաղաքապետարանում, 2019 թվականից աշխատակազմի քարտուղարն է։ Մենք նրանից ճշտեցինք՝ արդյոք պատրաստվում է ազատման դիմում ներկայացնել, նա հաստատեց մեր տեղեկությունը։
Արտավազդ Ոսկանյանին էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գյումրու՝ հրաժարական ներկայացրած քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էր խնդրել չհեռանալ պաշտոնից, որպեսզի առանց իշխանության մնացած Գյումրին կոլապսի չենթարկվի։ Արտավազդ Ոսկանյանն էլ, ընդառաջելով Գյումրու հեռացող քաղաքային իշխանությանը, հրաժարական չի ներկայացրել։ Եվ այժմ, երբ արդեն քաղաքապետի պաշտոնակատար կա, նա՝ որպես բալասանյանական կադր, որոշել է հեռանալ։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
1321 դիտում
09:11 11-12-2024
Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
901 դիտում
21:37 16-12-2024
Վահագն Աթաբեկյանը Լիբանանի ՆԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր
826 դիտում
21:24 16-12-2024
Դավիթ Խուդաթյանն ու Իրանի դեսպանը պայմանավորվել են համատեղ այց կատարել Սյունիքի մարզ
856 դիտում
20:55 16-12-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ պետական ծառայողներին և աշխատողներին