211652_close_icon

Թուրքիան պայմաններ է առաջադրել Հայաստանին

views-count3715 դիտում article-date 23:33 17-03-2025
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կարագացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այն բանից հետո, երբ կատարվեն Ադրբեջանի առաջադրած պայմանները։

«Խոսքը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին է»,- ասել է Օմեր Չելիքը։

Նա կարևորել է Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, որը, նրա խոսքով՝ «փաստացի այլևս գոյություն չունի և չի նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման կարգավորմանը»։

Չելիքը ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը կարևոր նշաձող է Հարավային Կովկասի համար։

«Կարևոր է, որ Հայաստանը փոխի օրենքները կամ սահմանադրական դրույթները, որոնք տարածքային պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին»,- շեշտել է նա:


 

Նմանատիպ նյութեր