211652_close_icon

Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ՆԳ նախարարությունը հորդորում է

views-count1336 դիտում article-date 15:17 17-03-2025
Հարգելի՛ քաղաքացիներ,

ՆԳ նախարարությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար։

Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ այրում են խոզանն ու բուսական մնացորդները։ Այդ ընթացքում հողի վերին շերտի օրգանական նյութերի այրման հետևանքով նաև այրվում են միկրոօրգանիզմներ, ինչը հանգեցնում է հողի որակի վատթարացման, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացման ու մթնոլորտի աղտոտման։ Այն ազդում է նաև մարդու առողջության վրա՝ առաջացնելով շնչառական խնդիրներ։

Հիշեցում․ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բնությանը վնաս պատճառելը հանգեցնում է վարչական
պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրումից՝ խուսափելով անկանխատեսելի հետևանքներից և
պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը։ Եթե նկատեք հրդեհ կամ ծուխ, անմիջապես զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր