АН-148-ի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Մերձմոսկովյան շրջանում АН-148 օդանավի կործանման վայրում ավարտվել են փրկարարական աշխատանքները, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին:
Պաշտոնյան հաստատել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են:
Պուչկովը մանրամասնել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա: Ենթադրվում է, որ դրանց հիմնական փուլը կտևի 7 օր, քանի որ ինքնաթիռի բեկորներն ընկել են մեծ մակերեսով տարածության վրա, բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են առատ ձյունն ու քարքարոտ տեղանքը:
«Իրականացվում են մարմինների մասերի հայտնաբերման ու դրանց ճանաչման աշխատանքներ», – հավելել է Պուչկովը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/02/11/1088931/]Հիշեցնենք[/url], որ չվերթն իրականացնող Ան-148 օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնարկելուց մի քանի րոպե անց վայր էր ընկել:
Օդանավի 65 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել էին: Զոհերի թվում կային հայազգիներ. երկրորդ օդաչու Սերգեյ Գամբարյանը և ուղևոր Վարսիկ Սևոյանը: