211652_close_icon

Արաբկիրում Հովսեփ Էմին փողոցում աջ և ձախ կողմերում տեղադրված աղբամանները ամբողջությամբ լցվել են. թաղապետն ու Երևանի քաղաքապետարանը պետք է իմանան՝ երկուշաբթին ոնց դիմավորես, այնպես էլ կիրակին կփակես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2497 դիտում article-date 14:53 17-03-2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարներ Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանն ու Արամ Ազատյանը պաշտոնավարման ընթացքում հետամուտ էին լինում, որպեսզի Արաբկիրում աղբահանությունը կատարվի ժամանակին, ինչը նրանց հաջողվում էր: Բազմաթիվ անգամներ էլ ականատես ենք եղել, որ նրանք գիշերը հետևում էին, որպեսզի այն ժամանակ՝ «Սանիտեկ»-ը, հիմա՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության ծառայողները հեռացնեն աղբը, որ առավոտյան բնակիչները ականատես չլինեն աղբի բուրգերին:
 
Ժողովուրդը երբեմն ասում է, որ երկուշաբթին ոնց դիմավորես, կիրակին այդպես էլ կփակես, ու հիմա Արաբկիր վարչական տարածքում՝ Հովսեփ Էմին փողոցում՝ աջ և ձախ կողմերում տեղադրված աղբամանները լցվել են և բնակիչները ստիպված աղբը թողնում են աղբամանների մոտ ու երկուշաբթի օրով ո՛չ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության պատասխանատուները, ո՛չ էլ Արաբկիրի ներկայիս թաղապետի ժամանակավոր պաշտոնակատր Սուրեն Վարոսյանը, կարծես թե, հոգ չեն տանում, որպեսզի աղբը ժամանակին հեռացվի, ու այն արդեն ոչ միայն լցվել է, այլ նաև տիրում է գարշահոտություն:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր