211652_close_icon

Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ. AFP

views-count724 դիտում article-date 18:22 15-03-2025
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը լքել  է Ֆրանսիան և մեկնել Դուբայ։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Նշենք, որ Դուրովը վերջերս բնակվում էր Ֆրանսիայում և գտնվում էր դատական ​​հսկողության տակ՝ կապված իր դեմ սկսված հետաքննության հետ։

Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում 2024 թվականի օգոստոսին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել մի քանի օր կալանք, ապա ազատ են արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց և շաբաթը երկու անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությամբ: Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը։

Նմանատիպ նյութեր