211652_close_icon
views-count1087 դիտում article-date 09:38 25-08-2024

Փարիզում ձերբակալվել է Պավել Դուրովը

Ֆրանսիական TF1 և BFM լրատվամիջոցները հայտնում են, որ Փարիզի Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է Տելեգրամ սոցցանցի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Փոխանցում է Azatutyun-ը։

Նա մասնավոր օդանավով Փարիզ էր ժամանել Ադրբեջանից՝ կնոջ և թիկնապահի ուղեկցությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Դուրովը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը նպաստելու համար, քանի որ Տելեգրամ սոցցանցը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ:

TF1-ի հաղորդմամբ՝ նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում: Աղբյուրը նշում է, որ Դուրովը գիտեր Ֆրանսիայում անցանկալի անձ լինելու մասին, դրա համար հազվադեպ էր ճամփորդում Եվրոպայով։

39-ամյա Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է:

Հաղորդվում է, որ Դուրովի դեմ դատական գործընթաց սկսելու հարցով որոշումը կայացվելու է օգոստոսի 25-ին։

Լուրն արդեն հանգեցրել է Տելեգրամի TON կրիպտոարժույթի 14 տոկոսով անկմանը։

2024-ի հուլիսին Տելեգրամն ունեցել է ավելի քան 950 միլիոն ամսական ակտիվ օգտատեր (MAU):

Նմանատիպ նյութեր