Իմանալով մեր գյուղում սպասարկող ՆԳՆ շրջիկ գրասենյակների մասին՝ որոշեցի դիմել և շատ գոհ եմ․ քաղաքացի
Հատուկ կահավորված մեքենաներ, ծառայությունների ընդլայնված ցանկ և սպասարկում հենց համայնքում…
Խնայելով քաղաքացիների ռեսուրսներն ու ժամանակը՝ մարտի 13-ին ՆԳ նախարարությունը սկսեց նոր ձևաչափով
հանրային ծառայությունների մատուցումը։
Շրջիկ սպասարկման գրասենյակներն ուղևորվեցին Արարատի և Կոտայքի մարզեր՝ Երասխ, Զանգակատուն, Գառնի և Բյուրեղավան համայնքներում քաղաքացիներին մատուցելու ինչպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
«Իմացա, որ շրջիկ մեքենաներ կան, որ մեր գյուղ կարող են գալ և օգնել մեզ. ոչ թե մենք ենք գնալու, այլ իրենք են
գալիս: Որոշեցի դիմել: Ամեն ինչ արագ ստացվեց, ոչ մի խնդիր չեղավ: Շատ գոհ եմ»,-իր տպավորությունները կիսեց
առաջին անգամ անձնագրավորվող Լուիզա Ղազարյանը:
ՄՔԾ Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝«Սա այս ձևաչափով առաջին փորձառությունն է, որի շրջանակներում փորձում ենք առավել մոտ և հասանելի լինել քաղաքացիներին, որի արդյունքում կմատուցենք առավել որակյալ ծառայություններ։
Քաղաքացիների արձագանքների արդյունքում կտեսնենք՝ ինչ ծառայությունների պահանջարկ կա, և կդիտարկենք դրանց մատուցման հնարավորությունները ևս։ Ներկայումս գործում են շրջիկ ձևաչափով երեք գրասենյակներ, որոնք ծառայություններ են մատուցում քաղաքացիներին հենց իրենց համայնքներում»։
«Շրջիկ ՆԳՆ սպասարկման գրասենյակները կահավորված են այնպես, որ կարողանում ենք քաղաքացիներին սպասարկել՝ ինչպես հաշվառման-քննական ստորաբաժանումներում։ Եթե քաղաքացին ցանկանում է հաշվառման վկայագրի կամ վարորդական վկայականի փոխանակում իրականացնել, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն մեր մատուցած ծառայությունների վերաբերյալ, ապա կարող է մոտենալ շրջիկ գրասենյակներ և սպասարկվել»,-նշեց ՀՔԲ առաջատար մասնագետ Լենա Անանյանը։
Ընդունված դիմումների հիման վրա փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրվելու են մեկ շաբաթ անց՝ նույն վայրերում։
Մարտի 20-ից 21-ը ՆԳՆ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի նաև Գեղարքունիքի և Լոռու
մարզերում։
ՆԳ նախարարությունը շարունակում է բարելավել հանրային ծառայությունների մատուցման գործընթացը՝ դրանք
դարձնելով առավել հասանելի և քաղաքացիակենտրոն։