211652_close_icon

Իշխող քաղաքական ուժը որոշել է փակել Արցախի խնդիրը. Արթուր Մարտիրոսյան

views-count463 դիտում article-date 11:35 14-03-2025
Իմ կարծիքով, իհարկե, հայկական կողմը գնացել է հերթական զիջումների, որը թույլ է տալիս ադրբեջանական կողմին ասել, որ իրենց առաջարկները ընդունվել են, ասում է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը:

«Դա նշանակում է, որ հայկական կողմը ևս մեկ անգամ և վերջնական համաձայնվել է փակել Արցախի խնդիրը։ Դա այն է, ինչ ադրբեջանական կողմը պահանջում էր և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել:

Ինչ վերաբերվում է միջազգային դատարաններում հայցերին, Նիկոլ Փաշինյանը, երբ Պրագայում հայտարարեց, որ Արցախը ճանաչում է որպես ադրբեջանական տարածք, այդ հայտարարությունը ուներ անմիջական հետևանքներ:

Բանակցային լեզվով ասած, ինքը ուժեղացրեց ադրբեջանական կողմի այլընտրանքը: Այլընտրանքն այն էր, որ ադրբեջանական կողմը օգտվելով այդ հայտարարությունից, կարող էր նաև դիմել դատարաններ: Այստեղ տրամաբանությունը շատ հասարակ է, եթե դու ճանաչում ես, որ դա ադրբեջանական տարածք է, ապա ի՞նչ գործ ունեին ձեր անձնագրերը տարածքում և թույլ կտար ադրբեջանական կողմին ինչ-որ հայցերով դիմել միջազգային դատարաններ: Այսինքն հենց հայկական կողմն է տվել այդ հնարավորությունը ադրբեջանական կողմին՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից ընդհանրապես և փաստորեն ստեղծելով մի վիճակ, երբ ադրբեջանական կողմը սեղանին դնում է տարբերակ, որը փոխարինում է հայկական տարբերակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր