211652_close_icon
views-count994 դիտում article-date 17:48 13-01-2023

Իշխող ուժը որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս անգամ ևս չի դիմելու Սահմանադրական դատարան՝ 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Վերջինիս խոսքով՝ ԱԺ խորհուրդը մեկ շաբաթով հետաձգել է 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, քանի որ նիստին չեն մասնակցել ընդդիմադիր պատգամավորները։

Միևնույն ժամանակ, Կոնջորյանը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը հարցի վերաբերյալ՝ նշելով, որ իրենց քաղաքական ուժը չի պատրաստվում դիմել ՍԴ՝ հարգելով ՀՀ քաղաքացիների քվեն ընդդիմադիր կուսակցությունների օգտին։

Հիշեցնենք, որ այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոևան: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:

Նմանատիպ նյութեր