211652_close_icon
views-count2674 դիտում article-date 13:37 13-03-2025

Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում. Փաշինյանը նկատողություն արեց կառավարության անդամներին

Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց կառավարության անդամներին:

Նա մասնավորապես նշեց. «Հիմա եկել, ասում ենք՝ «երևի, կարող է»։ Ժողովո՛ւրդ ջան, այդ ամենն ասված ու հանձնարարված է, ես հստակ պատասխաններ եմ ակնկալում»:

Վարչապետն ընդգծեց՝ սպասում է շատ կոնկրետ պատասխանների՝ կոնկրետ ժամկետներով։

«Ինձ ասեք՝ ե՞րբ է, ի՞նչ է, ո՞նց է։ Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում։ Այս ռեժիմով աշխատել չի լինի, ինձ կոնկրետ պատասխան կտաք»,-նշեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր