211652_close_icon

Դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է պարսից բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը

views-count718 դիտում article-date 23:52 12-03-2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին՝ անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությանն ու նշանակությանը:

Նիզամի Գյանջավին իր հարուստ գրական ժառանգությամբ մեծ դեր է խաղացել միջնադարյան արևելյան գրականության զարգացման մեջ։

Նրա ստեղծագործություններում հանդիպում են նաև հայկական մշակույթին, պատմությանը և կերպարներին առնչվող դրվագներ, ինչը վկայում է տարածաշրջանի ժողովուրդների փոխազդեցության և դարավոր մշակութային կապերի մասին։

Նմանատիպ նյութեր