211652_close_icon

Արաբկիրի հոգեւոր հովիվը մասնակցել է Թատրոնի օրվան նվիրված միջոցառմանը

views-count820 դիտում article-date 21:08 27-03-2015
Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանն այցելեց Սարաջյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ թատրոնի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել Արաբկիր վարչական շրջանի կողմից: Մինչ միջոցառումը սկսելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին դերասան Կարեն Ջանիբեկյանի հիշատակը, ապա Տեր հայրը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Շնորհավորեց թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ասելով. «Թող Աստված մեր սեունդներին տա տաղանդն ու շնորհը, որպեսզի գեղեցիկը և արվեստը քարոզվի և գերակա լինի մեր մեջ հավատը հույը և սերը»: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր