211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցել «Mercedes»-ի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաների բախումը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13183 դիտում article-date 18:14 11-03-2025
Երեկ՝ մարտի 10-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարից:
 
Բախվել էին «Mercedes» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
 
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտովթարը: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 10-ին ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել էին «Mercedes» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ աշխատող ավտովերանորոգման կետի աշխատակիցները, ապա ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեցոյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մանուկյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քնչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
 
Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը բախման վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այն հավտածն է որը ունի նստվածք, ու վարորդները անցնելով այդ նստվածքի վրայով, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան և տեղի է ունենում բախումը ու դրա դեմը պետք է առնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, իսկ բնակիչներն ասում էին նաև, որ այդ հատվածում այդ նստվածքի պատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր