211652_close_icon

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

views-count859 դիտում article-date 18:48 11-03-2025
Մարտի 10-ին Թուրքիայում կայացել է կառավարության նիստ նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Կառավարության նիստից հետո Էրդողանը ներկայացրել է նախորդ շաբաթ տեղի ունեցած պաշտոնական, աշխատանքային հանդիպումները։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ Ալիևի հետ առցանց մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման թեմային։ Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ վերոնշյալ գազատարը առնվազն 30 տարի գազ կմատակարարի Նախիջանին։

Էրդողանը նաև նշել է, որ Ալիևի հետ քննարկել են մի շարք չափազանց կարևոր հարցեր՝ մասնավորապես խորհրդակցություններ ենք անցկացրել Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր